Սկանդալ․ աստղերը մեկը մյուսի հետևից բոյկոտում են «Խազեր» մրցանակաբաշխությունը․ ով՝ ինչ հրապարակում է արել

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ գրավոր և բանավոր հրաժարվել է մասնակցել «Խազեր» մրցանակաբաշխությանը, բայց իր անունը հայտնվել է մրցույթի անվանակարգերում։

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները երեկվանից համացանցում բոյկոտում են «Խազեր» մրցանակաբաշխությունը։

Արամեն, Իվետա Մուկուչյանը, Լեան, Սյուզաննա Մելքոնյանը, Մհեր Բաղդասարյանը, Մանե Գրիգորյանն ինստագրամյան իրենց էջերում անդրադարձել են մրցանակաբաշխությանը։ Երգիչ-երգչուհիները նշել են, որ իրենք հայտ չեն ներկայացրել մրցույթի անվանակարգերում ներառվելու համար, բայց հայտնաբերել են, որ իրենց անունները կան դրանցում։

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները նշում էին, որ երգիչներն իրենք պետք է հայտ ներկայացնեն։

Ներկայացնում ենք վերոնշյալ արտիստների հրապարակումները․


Ավելի վաղ երգչուհի Բրյունետն էր հայտնել, որ հրաժարվել է մասնակցել բոլոր տեսակի մրցանակաբաշխություններին։

Leave a Comment