ԵՄ-ն խաղադրույք է կատարում Ուկրաինայում հակամարտության սրման վրա․ Զախարովա


Միջազգային


Եվրամիությունը խաղադրույք է կատարում Ուկրաինայում հակամարտության սրման վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Բրյուսելը խաղադրույք է կատարում ուկրաինական հակամարտության սրման վրա՝ այլ ճակատներում առաջընթացի բացակայության դեպքում», – ասել է դիվանագետը։

Զախարովան հավելել է, որ Եվրահանձնաժողովն այժմ խաթարում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ջանքերը՝ ձգտելով պահպանել Ուկրաինայի կառավարությունը։ Նրա խոսքով՝ դա են վկայում Կիևին Հունգարիան և Սլովակիան շրջանցող վարկ տրամադրելու փորձերը։





Leave a Comment