Այսօր՝ մարտի 13-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ հայտնի «Ծովինար» ջրամբարում, շարունակվում են 3 օր առաջ, ըստ նախնական տեղեկությունների, նշված ջրամբարում խեղդամահ եղած կնոջ որոնողական աշխատանքները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս պահին փրկարարները և Սևանից ժամանած ջրափրկարարներ Վահե Մելքոնյանն ու Արմեն Սիմոնյանը նույնպես շարունակում են որոնողական աշխատանքները, որոնց առաջին իսկ օրվանից միացել են որոնվող կնոջ հարազատներն ու բարեկամները։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ մարտի 11-ից իրականացվում են Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում ջրահեղձ եղած կնոջ՝ 72-ամյա Ամալյա Ս․ի մարմնի հայտնաբերման աշխատանքները։ Մոտ 2 ժամ ջրասուզակը նույնպես որոնողական աշխատանքներ էր կատարել, սակայն դին չէր հայտնաբերվել։ ոՈրոնվողը Կոտայքի մարզի բնակիչ է, և ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։