Մեկ հարց․ Տիգրան Խզմալյան. ՀԵՎԿ-ը համարում է մեր պատրաստած օրենքի ընդունումն իր մեծ քաղաքական հաղթանակը

ՄԻՏՔ․am – Պարոն Խզմալյան, արդեն բավական երկար տարիներ, ժամանակահատված որևէ հաղորդագրություն չկա Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական քաղաքական խորհրդակցությունների մասին, որին նաև Դուք էիք մասնակցում, որպես ՀԵՎԿ նախագահ։ Ինչու ընդհատվեց, կամ՝ երբ խորհրդածում էիք այն գործնական որևէ արդյունք ունեցավ։

Տիգրան Խզմալյան․ ՀԵՎԿ նախագահ․ Արտախորհրդարանական կուսակցությունների հետ պարբերական հանդիպումների ձեւաչափը՝ վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունն էր, որով նա հանդես եկավ 2021 թվականին` ետպատերազմյան ծանրագույն քաղաքական ճգնաժանի պայմաններում։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը արձագանքեց այդ հրավերին, մեր ծրագրային նպատակը՝ երկրի անդամակցությունը ԵՄ եւ ՆԱՏՕ պետական օրակարգ դարձնելուն էր միտված։

Մեր աշխատանքի առաջին շոշափելի արդյունքն էր՝ 2022 թվականի փետրվարին, Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից հետո ՄԱԿ-ում քվեարկությանը ՀՀ ձեռնպահ մնալու որոշումն էր, այսինքն՝ առաջին անգամ ՀՀ չաջակցեց Ռուսաստանին միջագային ատյաններում։

Փաշինյանի սեփական խոստովանության համաձայն, դրանում մեծ դեր խաղաց հենց արտախորհրդարանական ձեւաչափում այս հարցի քննարկման ժամանակ մեր դիրքորոշումը։

Սակայն 2024 թ. այդ ձեւաչափն արդեն սպառել էր իրեն, որովհետեւ ԵՄ անդամակցելու վերաբերյալ հանազգային հանրաքվե անցկացնելու Եվրոպական կուսակցության գաղափարը պառակտում մտցրեց արտախորհրդարանական ուժերի միջև, արդյունքում՝ երեք քաղաքական ուժերի «Եվրաքվե» դաշինքը այլեւս չէր կարող համագործակցել դրան դիմադրող կառույցների հետ։

Հաջողությամբ իրականացված 60 հազար ստորագրությունների հավաքեն, ԱԺ լսումները եւ մեր նախաձեռնած օրենքի ընդունումը 2025 թ. մարտի 26-ին, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, բերեց ոչ թե այս համագործակցության դրական շարունակությանը, այլ հակառակը՝ իշխանություն – ժողովրդավարական ընդդիմություն երկխոսության ավարտին։

Դրանից հետո անցած մեկ տարում ՀՀ կառավարությունն այդպես էլ չիրականացրեց ԵՄ անդամակցության օրենքով նախատեսված գործընթացները եւ ս.թ. մարտի 11-ին Եվրախորհրդարանի նիստին Ստրասբուրգ հրավիրված վարչապետ Փաշինյանը խուսափեց ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց։

Այնուամենայնիվ, Եվրոպական հուսակցությունը համարում է մեր պատրաստած օրենքի ընդունումն իր մեծ քաղաքական հաղթանակը, որը պետք է զարգացնել եւ իրականություն դարձնել, ինչի համար էլ մենք պայքարում ենք ԱԺ առաջիկա ընտրություններում։

Leave a Comment