Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք մինչև ընտրությունները փողոցային պայքարի դուրս գան, Ղազինյանը նշել է, որ այսօրվա ակցիաներն իրավապահ մարմիններին զգոնության կոչ է․
«Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին»,- հավելել է նա։
Նշենք, որ այս պահին Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ րոպեներ անց կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։