
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մասնակցել է Ալ-Քուդսի օրվան նվիրված երթին։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Մեկնաբանելով Իսրայելի հարձակումները՝ պաշտոնյան հայտարարել է, որ դրանք «վկայում են նրա անօգնական լինելու մասին»։ Նա նշել է. «Թրամփը չի հասկանում, որ Իրանի ժողովուրդը հասուն է, ուժեղ և վճռական։ Որքան մեծ է ԱՄՆ ճնշումը, այնքան ուժեղ է ժողովրդի կամքը»։