Պապիկյանը և ԵՄ ռազմական արդյունաբերության հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները (տեսանյութ)


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական արդյունաբերության և տիեզերքի հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապիկյանը:


Leave a Comment