
ԱՄՆ զիված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրաքում ամերիկյան KC-135 ռազմական լցավորող ինքնաթիռի կործանման հետևանքով չորս զոհի մասին, փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ին՝ Իրաքի արևմուտքում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ։ Միջադեպի պատճառները պարզվում են, սակայն CENTCOM-ը պնդում է, որ «ինքնաթիռի կործանումը պայմանավորված չի եղել թշնամու կրակով»։