«FlyDubai»-ն օրական երկու չվերթ կկատարի դեպի Երևան

«FlyDubai»-ն օրական երկու չվերթ կկատարի դեպի Երևան

13 մարտի 2026 – 14:03 AMT

PanARMENIAN.Net«FlyDubai» ավիաընկերությունը օրական 2 չվերթ է իրականացնելու Դուբայից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ավիաընկերության հայաստանյան գրասենյակը։

Գրասենյակի փոխանցմամբ՝ մարտի 12, 13, 14 և 15-ին նախատեսված է իրականացնել օրական երկու թռիչք՝ ըստ հաստատված չվացուցակի, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մարտի 12,13,14 և 15-ին կատարվելու են օրական 2 չվերթ՝ ըստ հաստատված չվացուցակի»,- հայտնել են գրասենյակից։

Նշվում է, որ ներկայում չվերթի տևողությունը մոտ 6 ժամ է, մինչդեռ նախկինում այն կազմում էր մոտ 3 ժամ։

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով ավիաընկերությունը որոշ ժամանակով սահմանափակել էր թռիչքների քանակը՝ օրական իրականացնելով միայն մեկ չվերթ։

Ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում՝ Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment