
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը և ոչ իրավաչափ է ճանաչվել նաև Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը»։
Աղբյուրը` Էրիկ Ալեքսանյան