Ամերիկյան KC-135 օդանավ է վթարի ենթարկվել Իրաքի արևմտյան շրջանում, ըստ նախնական տվյալների՝ մեկ այլ օդանավի հետ միջադեպի հետևանքով, հաղորդում է CNBC-ն:
Նահանգների կենտրոնական հրամանատարությունը մանրամասնել է, որ երկրորդ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել։ Ըստ Զինված ուժերի՝ դա կապված չի եղել թշնամական կամ դաշնակիցների հարվածների հետ:
«Իրաքի իսլամական դիմադրությունը», սակայն, ստաձնել է պատասխանատվություն այս միջադեպի համար:
KC-135-ը արդեն չորրորդ ամերիկյան ռազմական ինքնաթիռն է, որ կործանվում է Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ից մեկնարկած պատերազմից ի վեր:
