ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռ կենդանի է, թեև վերջին օրերին նա հանրային դաշտում չի հայտնվել։ Թրամփը այս մասին ասել է Foxnews-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ նա հավանաբար դեռ կենդանի է։ Կարծում եմ՝ նա վնասվածքներ ունի, բայց, իմ կարծիքով, ինչ-որ ձևով դեռ կենդանի է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանի նոր նշանակված գերագույն առաջնորդը հայտարարել էր, որ Թեհրանը չի պատրաստվում նահանջել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի պայմաններում։
