Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում Թեհրանն առաջարկել է փաստաթղթավորել իր միջուկային զենքի ծրագրից հրաժարվելը, սակայն Վաշինգտոնը մերժել է առաջարկը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է իր սոցիալական ցանցերի էջում։
«Իրանի առաջարկը՝ միջուկային զենքից լիովին հրաժարվելու վերաբերյալ, մերժվել է, քանի որ ամերիկյան կողմը չի հասկացել տեխնիկական մանրամասները»,- գրել է Արաղչին։
Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 26-ին՝ Օմանի միջնորդությամբ։ Իրանական կողմը գլխավորել է Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը և գործարար Ջարեդ Քուշները։ Տեխնիկական խորհրդակցությունները նախատեսված էր շարունակել Վիեննայում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, մարտի սկզբին։