Ղազարյանը միացել է «Ուժեղ Հայաստանին»․ «Կարծես թե կա մի հույս»

Ղազարյանը միացել է «Ուժեղ Հայաստանին»․ «Կարծես թե կա մի հույս»

12 մարտի 2026 – 17:55 AMT

PanARMENIAN.Net – Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Կարծես թե կա մի հույս, մի հնարավորություն, մի շանս, որը մենք բաց թողնել չենք կարող։ Ես որոշում եմ կայացրել իմ համեստ կարողոթյուններով մասնակցել ուժեղ առաջնորդի, ուժեղ թիմի նախաձեռնած մի գաղափարին, որը միտված է կերտելու ուժեղ Հայաստան»,-ասել է նա տեսաուղերձում:

Նա նշել է, որ 44 օրյա պատերազմից և կապիտուլյացիոն պայմանագրից հետո անցած տարիներին անզիջում պայքար է մղել ներկայիս իշխանության դեմ՝ կազմակերպելով և նախաձեռնելով հանրահավաքներ ու տարբեր քաղաքական գործընթացներ, սակայն մինչ այժմ այդ ջանքերը հաջողության չեն հանգեցրել։

Ղազարյանը նշել է նաև, որ Սամվել Կարապետյանն ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները ծառայելու պետությանը և ժողովրդին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:

Leave a Comment