
Մինաբի դպրոցի ավերակները, որտեղ ԱՄՆ հարվածների արդյունքում զոհվել է ավելի քան 160 աշակերտուհի, կվերածվեն ամերիկա-իսրայելական ագրեսիայի զոհերի հիշատակին նվիրված թանգարան-հուշահամալիրի։ Այս մասին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության փոխնախարար Ալի Դարաբին։
Նա նշել է, որ դպրոցը ընդգրկվելու է ազգային մշակութային ժառանգության ցուցակում, որպեսզի «պահպանվի պատմական հիշողությունը և ապագա սերունդներին փոխանցվի պարտադրված պատերազմի մասին ճշմարտությունը»։
Նշենք, որ փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանի հարավային Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցին։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 175 մարդ՝ հիմնականում աշակերտներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ։ Եվս 95 մարդ վիրավորվել է։