«Ձեր քաղաքական կապիտալը սպառելով՝ գնալու եք, հարգելի ընդդիմադիրներ». Տիգրան Ավինյան

«Ձեր քաղաքական կապիտալը սպառելով՝ գնալու եք, հարգելի ընդդիմադիրներ». Տիգրան Ավինյան

«Մեր ընդդիմադիր գործիչները իրենց համար շատ կարևոր մի միջավայրում են կարողանում իրենց թեզերը առաջ մղել. դա երևանցիների չտեղեկատվածության միջավայրն է: Որքան չտեղեկատվածություն կա երևանցիների մոտ, այդքան մեր ընդդիմադիր գործընկերները փորձելու են այդ դաշտում աշխատել, որովհետև դա է խավարի մարտիկների դաշտը»,- Երևանի ավագանու նիստում իր ելույթում ասելէ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ ընդդիմադիրները քննադատում են մի իշխանության, «որը մեծ արդյունք է տվել կանաչապատման ոլորտում, 25 հազար կենսունակ ծառեր ենք տնկել Երևանում»: «Ընդդիմադիր գործիչներ, ձեր քաղաքական կապիտալը սպառելով գնալու եք, ու ձեր տեղը գալու են այլ ընդդիմադիր գործիչներ, ձեզ վստահեցնում եմ: Որքան խավարը փորձեք օգտագործել և լինեք խավարի մարտիկները, դրան դիմակայելու մեթոդները մենք շատ լավ գիտենք»,- հավելել է նա:

«Ձեր քաղաքական կապիտալը սպառելով՝ գնալու եք, հարգելի ընդդիմադիրներ». Տիգրան Ավինյան

Leave a Comment