Նիկոլն ամաչել է խոստովանել, որ ուղղակի Իլհամի հրահանգն է կատարում



Նիլոլն ասուլիսում կրկին վերահաստատել է, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին որևիցե հղում չի լինելու: Ըստ Նիկոլի՝ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա: «Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և անկախ պետություն կառուցել».-հայտարարել է Նիկոլն ու ասել, որ իր ելույթներում հստակեցրել է՝ ինչ նկատի ունի:

Թե ինչ նկագի ունի Նիկոլը, ակնհայտ է՝ «ռուսական թոկից» Հայաստանն ազատելը. իր՝ տարբեր առիթներով հղված ուղերձներում նա այդ մասին մի անգամ չէ, որ խոսել է՝ խոստովանելով, որ Հայաստանը դարձրել է թուրքի «մաչալկա»՝ բացառապես ռուսներին վատություն անելու մղումով, իսկ «անկախություն» ասվածը տեղին է միայն այն դեպքում, երբ խոսք է գնում ռուսական ազդեցոթյան չեզոքացման մասին: Այսինքն՝ թե ռուսական ազդեցության չեզոքացումից հետո Հայաստանի վրա ում ազդեցութունն է մեծանալու, Նիկոլին բնավ չի հուզում, բայց նա, իհարկե, թաքուն թուրքերի մասին է երազում:

Մյուս կողմից՝ Նիկոլն ամաչել ու չի խոստովանել, որ ուղղակի Իլհամի հրահանգն է կատարում՝ պետությունը կտրելով իր արմատից. Անկախության հռչակագիրը 3-րդ հանրապետության հիմքն է, և եթե այն չեզոքացվում է, ապա, ըստ էության, չեզոքցվում է 3-րդ հանրապետութունը՝ միջազգային իրավունքի սուբյեկտ, որ Իլհամի աչքի փուշն է. հենց այդ հանրապետութունն էր, որ ստիպել էր ադրբեջանցիներին կզել 90-ականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment