Կառավարությունը 4,6 միլիարդ դրամ կհատկացնի պետաշխատողների պարգևավճարի համար

ՀՀ կառավարությունը 4,6 միլիարդ դրամ կհատկացնի պետաշխատողների պարգևավճարների համար, որոշումն ընդունեց այսօրվա նիստին:

Նախագծի համաձայն՝ գումարը կբաշխվի նոր պիլոտային կարգով, որը մշակվել է կատարողականի գնահատման նոր չափորոշիչների հիման վրա:

Հիմնավորման մեջ ասված է՝ քանի որ պետական մարմինները գնահատվել են 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով, անհրաժեշտություն է առաջացել ապահովել որոշման կատարումը՝ խրախուսման ֆոնդեր հատկացնելով համապատասխան մարմիններին: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 4,6 միլիարդ դրամ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերին նախարարներն ու նրանց տեղակալները ևս ստացել էին միլիոնավոր դրամների պարգևավճարներ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարին հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրության ավելացումը կազմել է մոտ 1,5 մլն դրամ։

Leave a Comment