Այդ որոշումներով կարողացել ենք ապահովել Երևան քաղաքի կայուն զարգացման հեռանկարը. Ավինյան

Այդ որոշումներով կարողացել ենք ապահովել Երևան քաղաքի կայուն զարգացման հեռանկարը. Ավինյան

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանի ելույթներին, առաջարկել է խոսել նաև 2024 թվականին կառուցապատողներից հավաքագրված 24 մլն դրամի մասին։

«Պարոն Իսկանդարյան, ես Ձեզ կասեմ՝ «էլ որն ասեք»։ Որ ասում եք՝ էլ որն ասեմ, էլ որը։ Օրինակ՝ կարող եք կառուցապատողների կողմից հավաքագրված գումարը, որը մեր սեփական եկամուտների 38 տոկոսն է կազմում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կառուցապատողներին, ովքեր այդ գումարները վճարել են Երևանի բյուջեին»,-ասել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ այդ գումարներով կառուցել են մանկապարտեզներ, բակեր, ճանապարհներ, իրականացրել են տարատեսակ աշխատանքներ, բարձրացրել աշխատավարձեր։

«Այս որոշումներն իրականում հեշտ որոշումներ չեն, դրանք պոպուլիզմի հակադրությունների, դժգոհությունների և մնացյալի միջով անցած որոշումներ են։ Դրանով կարողացել ենք ապահովել Երևան քաղաքի կայուն զարգացման հեռանկարը։ Այո՛, այդտեղ հստակ արձանագրելու և հպարտանալու բան ունենք», – ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment