Նավթի անհավասարակշիռ գները ձեռնտու չեն նաև արդյունահանող երկրներին. Ալիև

Նավթի անհավասարակշիռ գները ձեռնտու չեն նաև արդյունահանող երկրներին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է նավթի և գազի գների աճի մասին և նշել, որ դա ձեռնտու չէ նույնիսկ արդյունահանող երկրների համար։

«Մենք տեսնում ենք նավթի և գազի գների աննախադեպ աճ։ Սա խնդիրներ է ստեղծում սպառողների համար: Եվ ոչ միայն նրանց համար: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ նման անհավասարակշիռ գները ձեռնտու են միայն նավթ արդյունահանող և արտահանող երկրներին, ապա սխալվում է»,- ասել է նա։ 

Նա նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս նավթի ավելի հավասարակշռված և կանխատեսելի գների օգտին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment