Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանկապարտեզների նորոգմանը նշել է, որ այնքան մանկապարտեզ, ինչքան 2000-ականներին վաճառվել է, մի քիչ դրանից շատ արդեն հիմնանորոգել ու կառուցել են։
«Մենք մեր ձևով, իրականացրած նախկին մեթոդներով, ինչպես և իրականացրել ենք, այդպես շարունակելու ենք հիմնանորոգել՝ ի տարբերություն նախկին տրամաբանության, երբ դրանք 0-ին մոտ թվերով վաճառվում էին։ Այս տոնայնությունները հասկանալի է, նախընտրական շրջան է մոտենում, բայց գոնե փաստերի տեսանկյունից պետք է անկեղծ լինենք»,-նշել է քաղաքապետը։
