ԱՄՆ-ը հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ այսօր Ֆլորիդայում տեղի է ունեցել ամերիկա-ռուսական բանակցություններ։
«Այսօր Ֆլորիդայում Ռուսաստանի պատվիրակությունը՝ հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ, հանդիպեց ԱՄՆ պատվիրակության հետ, որի կազմում էին հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը, Ջարեդ Քուշները և Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրուենբաումը: Թիմերը քննարկեցին մի շարք թեմաներ և համաձայնեցին պահպանել կապը», – գրել է Ուիթքոֆֆը X-ի իր էջում։
