Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանը։ Նա նշել է, որ վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը ՌԴ-ի և Պակիստանի առաջնորդների հետ հեռախոսազրույցների ընթացքում։
X սոցիալական հարթակում արված գրառման մեջ նախագահը նաև ընդգծել է, որ պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհն «Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, հատուցումների վճարումը և ապագայում ագրեսիայի չկրկնվելու վարեբարյալ հուսալի երաշխիքների տրամադրումը»։