Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ընդհանուր առմամբ՝ 2026թ. կիրականացվի 200 հազար քմ աշխատանք: Շուրջ 30.000 քմ-ն արդեն իսկ իրականացվել է։ Երեկ գիշերային ժամերին փոսալցման աշխատանքներ են իրականացվել հետևյալ փողոցներում.
– Բեկնազարյան
– Բաշինջաղյան
– Մազմանյան
– Շոպրոն
– Շիրակ
– Չարենց
– Նուբարաշենի խճուղի
– Թբիլիսյան խճուղի
Այս գիշեր աշխատանք կիրականացվի հետևյալ փողոցներում.
Թբիլիսյան
Շոպրոն
Չարենց:
