11 մարտի 2026 – 16:31 AMT
PanARMENIAN.Net – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է Gril.am-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը (ք․ Երևան, Խորենացի 88)։
Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:
«Մասնավորապես՝ սննդի կառույցի խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում, ինչն էլ թույլ չի տվել հեշտորեն մաքրել և ախտահանել այն, խոհանոցի պատերի մակերեսը չի եղել հարթ, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող նյութերից»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված նորմերին։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։