11 մարտի 2026 – 18:20 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր օրինագիծ է ներկայացրել, որի ընդունման դեպքում առցանց խաղատների կայքերում և հավելվածներում կլինի ինքնաարգելափակման կոճակ։
Մարդը, ով հասկանում է, որ կախվածություն ունի, կկարողանա մեկ հպումով փակել իր հաշիվը և այլևս չխաղալ, հայտնում է Factor.am-ը:
«Ժողովուրդ ջան, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինչպես խոստացել էի, պատրաստել եմ օրենքի նախագիծ և ներկայացրել Ազգային ժողով։ Այն Ազգային ժողովում կքննարկվի ապրիլ-մայիս ամիսներին։ Ասեմ անկեղծ, հատկապես ընտրություններից առաջ, տեսնելով այսքան մարդկանց պահանջը, չեմ կարծում, որ պատգամավորները դեմ կքվեարկեն առաջարկին»,- նշել է նա։