Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մարտի 13-ից 15-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքի ընթացքում Հայաստանի թիմը 2 ընկերական հանդիպում կանցկացնի: Մարտի 15-ին՝ ժամը 11։00-ին, կմրցի «Ուրարտու-2»-ի, իսկ ժամը 17։00-ին՝ «Փյունիկ Ակադեմիայի» հետ, հաղորդում է ՀՖՖ–ի կայքը։
Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ
Սամսոն Հակոբյան – «Փյունիկ-09»
Արսեն Միրաբյան – «Ակադեմիա-09»
Սերյոժա Հարությունյան – «Փյունիկ-09»
Պաշտպաններ
Կառլեն Սինամյան – «Նոա-10»
Ռուբեն Գրիգորյան – «Ուրարտու-09»
Տիգրան Օհանյան – «Ակադեմիա-09»
Արմեն Ասատրյան – «Ակադեմիա-09»
Վահան Ասլանյան – «Ակադեմիա-09»
Ռոբերտ Հովակիմյան – «Փյունիկ-1-10»
Սերյոժա Պետրոսյան – «Փյունիկ-09»
Ժիրայր Գրիգորյան – «Ակադեմիա-09»
Կիսապաշտպաններ
Կիրիլ Եդիգարյան – «Ակադեմիա-09»
Արտյոմ Հակոբյան – «Փյունիկ-09»
Անդրանիկ Երվանդյան – «Փյունիկ-09»
Արամ Խաչատրյան – «Փյունիկ-09»
Սուրեն Պետրոսյան – «Ուրարտու-09»
Դավիթ Հովհաննիսյան – «Ուրարտու-2»
Սուրեն Հարությունյան – «Սյունիք-09»
Սամվել Բեգլարյան – «Ուրարտու-10-1»
Արմեն Ղազարյան E.F.M.O. Boadilla
Սերգեյ Առաքելյան – E.F.M.O. Boadilla
Ռաֆայել Մինասյան – Union Deportiva Usera
Վաչիկ Թումանյան – «ԲԿՄԱ Մոսկվա»
Հարձակվողներ
Վահե Թովմասյան – «Արարատ-09»
Արսեն Առաքելյան – «Ուրարտու-09»
Մհեր Հարությունյան – «Շիրակ-09»
Հայաստանի Մ-17 հավաքականը ապրիլին կմասնակցի Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլին: Մրցակիցներն են Լյուքսեմբուրգի, Հունգարիայի ու Լիխտենշտեյնի հասակակիցները: Հանդիպումները տեղի կունենան Հայաստանում: