
Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇՈՒՆԸ
Էս իշխանությունների ամենամեծ թշնամին Ռուսաստանն է։ Հանձին Սամվել Կարապետյանի ՔՊ-ն տեսնում է Ռուսական ագենտի։ Մեր տարածաշրջանում Հայաստանյան ընտրություններին միջամտելու գործում առկա է երկու ուժ։ Դա Թուրքիան է և Ռուսաստանը։ Էն ինչ իշխանությունները բարձրաձայնում են՝ արևմտյան կողմնորոշում, այդպիսին գոյություն չունի։ Արևմուտքն ամեն կերպ ՔՊ-ական իշխանություններին հորդորում է հնարավրինս գնալ զիջումների հանուն Թուրքիայի և Ադրբեջանի շահերի։ Արևմուտքը մեր տարածաշրջանի կիզակետում առկա է Թուրքիայի դեմքով։ Արևմուտքը թքած ունի Հայաստանի վրա։ Նրա գերագույն շահը ռուսներին այս տարածաշրջանից քշելն է։ Հայաստանը նրանք Հարավային Կովկասում, փաստորեն, դիտում են մի յուրահատուկ սայթակուն օճառ, որի վրա կանգնած է Ռուսաստանը։ Այս տարածաշրջանում Ռուսաստանի շահը պահանջում է այն ամենի հակառակը, որ թելադրում է Թուրքիան՝ ապավինելով Արևմուտքին։ Այսինքն՝ զարկ տալ Հայոց ինքնությանը, ազգային արժանապատվությանը, տնտեսական և ռազմական հզորությանը, սահմանների անխախտելիությանը և երկրի անվտանգությանը։ Այդ ամենին նա միտված է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ տածած սիրով, այլ կայսրապաշտպան իր շահով, որպեսզի Հարավային Կովկասում սպառնացող վտանգի առջև ունենա հուսալի պատնեշը։ Մի հանգամանք, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին։
Ես իմ ձայնը տալու եմ Սամվել Կարապետյանին։
Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը…»։