Zham.am | Իրանական դասեր Հայաստանի համար

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նկատում է. «Հարվածելով ԱՄՆ դաշնակից արաբական երկրների քաղաքացիական համակարգերին՝ Իրանը ամբողջ աշխարհին ու մասնավորապես Հայաստանին ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները անվտանգության հովանոց չի ապահովում իր դաշնակիցների համար: Առավելևս այդ անվտանգությունը չի ապահովվում այն դեպքում, երբ ԱՄՆ պաշտոնապես է հայտարարում, որ ինքը անվտանգության երաշխավոր չէ (ինչպես որ Հայաստանի դեպքում է ասվել): Այսինքն՝ խոսակցություններն այն մասին, թե, իբր, TRIPP-ը անվտանգության երաշխիք է Հայաստանի համար, դատարկաբանություն են:

Leave a Comment