Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդե թաղամասին •

Ամերիկա-իսրայելական դաշինքի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։

Իրանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ըստ վերջին տվյալների՝ բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։

Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման համար զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 37-րդ ալիքը եղել է ամենաինտենսիվն ու հզորը պատերազմի սկզբից ի վեր՝ ծանր մարտագլխիկներով թիրախավորելով իսրայելական և ամերիկյան դիրքերը ողջ տարածաշրջանում, հաղորդում է Al Mayadeen-ը։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ գործողությունը ներառել է «Խորամշահր-4» ծանր հրթիռների կիրառումը բազմակի արձակմամբ:

Հայտարարության մեջ ասվում է, որ այս ալիքը Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ թիրախավորել է Թել Ավիվից հարավ գտնվող ՀաԷլա արբանյակային կապի կենտրոնը, ինչպես նաև Բեեր Յակովի, ալ-Քուդսի և Հայֆայի ռազմական օբյեկտները:

Leave a Comment