Հայտնի է՝ որ դատավորն է քննելու նախկին բարձրաստիճան ոստիկանների գործը

Հայտնի է՝ որ դատավորն է քննելու նախկին բարձրաստիճան ոստիկանների գործը

2008թ. մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկաններ Վալերիյ Օսիպյանի, Ռոբերտ Մելքոնյանի ու Կարեն Մովսիսյանի քրեական վարույթը մակագրվել է ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին. Radar Armenia-ն տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մելքոնյանին, Վալերիյ Օսիպյանին ու Կարեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության իր ենթակա ստորաբաժանման ծառայողների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված՝ Երևան քաղաքի՝ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները՝ բացառելը, որպիսի գործողություններով՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment