Քաղաքական ուժերից մեկը ամրագրում է սարսափելի մեծ թվով ավտոբուսներ. Իոաննիսյան

Քաղաքական ուժերից մեկը ամրագրում է սարսափելի մեծ թվով ավտոբուսներ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․

««Անկախ դիտորդ» դաշինքում տեսնում ենք, որ մայիսի վերջ-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։

Եթե գործողությունները գնան մեր ունեցած ինֆորմացիայի սցենարով, ապա դա պարունակելու է քրեական օրենսգրքով արգելված արարքների տարրեր և պետք է խափանվի իրավապահների կողմից։

Ավելին, մենք ևս (բացի Արտաքին հետախուզության ծառայությունից) ունենք Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին արժանահավատ տվյալներ, որոնց մասով «Անկախ դիտորդը» այս րոպեներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Դատախազություն` ՔՕ 233 հոդվածով (կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը)։

Հ.Գ. Քանի որ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ մատնանշված չի երկրի անվանումը, մի բան հարցնեմ. Հայաստանում կա՞ մի պետական մարմին, որը հանգիստ կարող է արտասանել «Ռուսաստան» և «ФСБ» եզրույթները»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment