Այն իրանցիները, որոնք փողոցներում բողոքի ցույցեր կանցկացնեն իշխանության դեմ՝ «թշնամու հրամանով», կվերաբերվեն որպես «թշնամի», հայտարարել է Իրանի ոստիկանապետ Ահմադռեզա Ռադանը, փոխանցել է BBC-ն։
«Եթե ինչ-որ մեկը գալիս է թշնամու հրամանով, մենք նրանց չենք համարում ցուցարար կամ նմանատիպ մի բան. մենք նրանց վերաբերվում ենք այնպես, ինչպես կվերաբերվեինք թշնամուն, և նրանց հետ վարվում ենք այնպես, ինչպես թշնամու հետ»,- ասել է Ռադանը պետական հեռուստատեսությամբ։
Նա նշել է, որ բոլոր ուժերը մատները ձգանի վրա՝ պատրաստ պաշտպանելու։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 8-ին ուղերձ է հղել Իրանի ժողովրդին՝ կոչ անելով նրանց դեմ դուրս գալ իշխանությանը։
Իսրայելցի պաշտոնյաները, այդ թվում՝ Նեթանյահուն, հրապարակավ հայտարարել են, որ հույս ունեն, որ շարունակվող հակամարտությունը կարող է հանգեցնել Իրանում ռեժիմի փոփոխության։
Վերջերս Իրանում դեկտեմբերի վերջին սկսվեց իշխանության դեմ ուղղված համազգային բողոքի ալիք, որը հանգեցրեց Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենամահաբեր ճնշմանը։
ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը հայտարարել է, որ հաստատել է այդ ալիքի ընթացքում առնվազն 7000 մարդու սպանություն։
