Ամերիկացի մեդիաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, ըստ Forbes-ի պաշտոնական վարկածի, աշխարհի ամենահարուստ ինքնուրույն հաջողության հասած կանանցից մեկն է։ Forbes-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը կազմում է մոտ 1,9 միլիարդ դոլար, ինչը նրան ընդգրկում է աշխարհի միլիարդատերերի ցուցակում։
Քարդաշյանը հայտնի է դարձել «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի շնորհիվ, սակայն հետագայում կարողացել է իր հանրաճանաչությունը վերածել բիզնես կայսրության։
Նրա կարողության հիմնական մասը կապված է իր համահիմնադրած SKIMS բրենդի հետ, որը զբաղվում է շեյփվեր և հագուստի արտադրությամբ և գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար։
Բացի այդ, Քարդաշյանը զբաղվել է նաև գեղեցկության ոլորտով․ նա նախկինում վաճառել էր իր KKW Beauty ընկերության 20 տոկոս բաժնեմասը ֆրանսիական Coty ընկերությանը, իսկ հետագայում հիմնել է նոր՝ SKKN By Kim մաշկի խնամքի ապրանքանիշը։
45-ամյա գործարարը ունի չորս երեխա և սոցիալական մեդիայի ամենաշատ հետևվորդներ ունեցող մարդկանցից է աշխարհում՝ տարբեր հարթակներում հարյուրավոր միլիոն հետևորդներով։ Նա նաև ակտիվորեն աջակցում է քրեական արդարադատության բարեփոխումների և սոցիալական մի շարք նախաձեռնությունների։
