
Լրագրող Սյուզի Բադոյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով։
Փետրվարի 15-ին Գարիկ Սարգսյանը ստիպված է եղել Անահիտ Ավանեսյանի ձեռքով պաշտոնանկ անել իր փայփայած Վեդու ԲԿ-ի տնօրեն, ՔՊ-ական Արամայիս Գրիգորյանին՝ կազինոյում տանուլ տված ահռելի մեծ գումարի համար։ Ընդ որում, Արամայիս Գրիգորյանը հիվանդանոցի բյուջեն է պարտվել՝ շուրջ 140 միլիոնի չափով։
Այսօր նա ազատ շրջում է Վեդիում, կալանավորված չէ, հետևաբար կարող է ազդել գործի քննության ընթացքի վրա։
Մանավանդ, որ ՔՊ-ական է և փայլուն կապեր ունի Փաշինյանի սանիկ, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ։
Գլխավոր դատախազությունը հաստատեց իմ տեղեկությունը՝ խուսափելով մանրամասներ հայտնել կոնկրետ կազինոյի դրվագի և այլ մեղադրյալների մասին։
Ընդգծում է միայն, որ փետրվարի 17-ին Արամայիս Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գույքի հափշտակության հոդվածով։
Արամայիս Գրիգորյանը զրկվել է ոչ միայն պաշտոնից, այլև ՔՊ-ի մանդատից»։