
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փառահեղ է ուղղակի…
Սիրելի երևանցիներ, փաստորեն Տիգրան Ավինյանի թիմը հայտնաբերեց, որ ձեր ալերգիան ոչ թե ահռելի շինարարական փոշուց է, այլ թեղու որդերից ու բզեզներից։
Բուժված թեղիները քոքահան արեցին, ոչնչացրեցին ստվերն ու զովը, Մոսկովյանում և Ամիրյանում հացենիներն ու ակացիաները մորթեցին, հիմա էլ մուլտիկ են նկարել, որ բոլորիդ զբաղեցնեն։
Մտեք Երևանի քաղաքապետարանի էջ և ձեր ասելիքը փոխանցեք, թե ինչքան «երջանիկ եք» Երևանի ցախավելապատումից»:
Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան