ԱՄՆ հետախուզական ծառայությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանը, իբր, սկսել է Հորմուզի նեղուցի ականապատումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսին:
«ԱՄՆ հետախուզությունը սկսել է հայտնաբերել նշաններ, որ Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցի նավագնացության ուղիներն ականապատելու համար։ Իրանն օգտագործում է փոքր նավեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել երկու-երեք ական։ Չնայած Իրանի ականների պաշարները հանրությանը հայտնի չեն, տարիների ընթացքում գնահատականները տատանվել են մոտավորապես 2000-ից մինչև 6000 ծովային ականների միջև», – գրել է նա X-ում:
