Եռակողմ հանդիպումը հետաձգվել է ԱՄՆ-ի կողմից, այն նախատեսված էր երեքշաբթի-չորեքշաբթի օրերին՝ Թուրքիայում: Նոր ամսաթիվը դեռևս անհայտ է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոսելով խաղաղության բանակցությունների մասին։
Նա նշել է, որ Ուկրաինան ակնկալում է ստանալ Patriot հրթիռներ Մերձավոր Արևելքում օգնության դիմաց։
«Այսօր Մերձավոր Արևելքը որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում մեր նկատմամբ, դա, ասենք, այդ անօդաչու թռչող սարքերի գործարքի մի մասն է»,-նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: