Ֆրանսերենն ավելի տեղին կլիներ. «Apple in Paris»-ի փոխարեն «La pomme à Paris» գրեր



«Apple in Paris» վերտառությամբ մի տեսանյութ է Նիկոլը հրապարակել՝ թույլ տալով ազգին ու աշխարհին հետևել ուտելու պրոցեսին: «Ես մեղավո՞ր եմ, որ գագաթաժողովում խնձորն առանց կտրելու են բերում»,-արդարացել է Նիկոլն ու սկսել ծամել:

Մեկը կա՞ Նիկոլին հուշի, որ այս տեմպերով ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային ասպարեզում է արագորեն խայտառակվում, մասխարա դառնում: Ընդ որում՝ եթե այստեղ ավտոբուսներում ուտելով ինքն իրեն է խայտառակում, ապա դրսում խնձոր կրծելով խայտառակում է Հայաստանը նաև, քանի որ դրսում ինքն է Հայաստանը ներկայացնում: Այսքան ղեկավարներ կան աշխարհում, մի հոգու ցույց տվեք, որ նման ոչ ադեկվատ վարք է ցուցաբերել: Չես գտնի, աշխարհի պատմության մեջ նման «կլոուն» չես պեղի:

Ինչ վեաբերում է տեսանյութի վերտառությանը, ապա թերևս դիվանագիտորեն ճիշտ կլիներ «Apple in Paris»-ի փոխարեն «La pomme à Paris» գրեր ու ֆրնասերեն խոսեր. այդպես Մակրոնը գուցե շոյվեր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment