Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները։
Փաստաթուղթը նախատեսում է Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունում ավելացնել երկու նոր հոդված, ինչպես նաև փոփոխություններ կատարել մի շարք այլ հոդվածներում և նախաբանում։
Սահմանադրության նախկին խմբագրության մեջ նշված էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը ամրագրված են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։
Նոր խմբագրությամբ նշվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է։