ԱՄՆ-ն այսօր պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամասշտաբային հարվածները հասցնել։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել Թեհրանում, Թավրիզում և Ղոմում հասցված հարվածների մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը փորձի կանգնեցնել նավթի տարանցումը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն «20 անգամ ավելի ուժեղ» հարված կհասցնի։
Նրա խոսքով՝ կոչնչացվեն այնպիսի թիրախներ, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումն որպես պետություն։