Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից հետո կտրուկ վատթարացող իրավիճակը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Լավրովը վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ արագ դեէսկալացիայի և քաղաքական ու դիվանագիտական կարգավորմանը, որին ռուսական կողմը շարունակում է հանձնառու լինել նպաստել՝ հաշվի առնելով Իրանի և նրա տարածաշրջանային հարևանների անվտանգային շահերը», – ասվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
