Վրացական Կուլևի նավահանգիստը կհանվի ԵՄ պատժամիջոցների ցանկից

Վրացական Կուլևի նավահանգիստը կհանվի ԵՄ պատժամիջոցների ցանկից

ԵՄ-ն Վրաստանին խոստացել է բացառել Կուլևի նավահանգիստը պատժամիջոցների 20-րդ փաթեթից։ Ավելի վաղ հաղորդվել էր , որ այս նավահանգստի միջոցով Վրաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել նավթային պատժամիջոցները։

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի նախագծից բացառել է վրացական Կուլևի նավահանգստի նավթային տերմինալը։ Վրաստանի Առաջին ալիքի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացրել է ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը։

«Կուլևի նավահանգստի 20-րդ փաթեթում ընդգրկումը սկզբնապես քննարկվել է ռուսական նավթի ծովային փոխադրման և ստվերային նավատորմի տանկերների նավահանգստային կանգառի դերի պատճառով։ Այս սկզբնական դիրքորոշումը վերանայվել է այն բանից հետո, երբ ձեր իշխանությունները և նավահանգստի օպերատորը դրական պարտավորություններ ստանձնեցին։ Ես ողջունում եմ ձեր հավաստիացումները, որ Վրաստանը թույլ չի տա ԵՄ պատժամիջոցների ենթակա նավերին կանգ առնել ձեր նավահանգիստներում կամ սպասարկվել դրանց»,- ասել է նա։

Օ’Սալիվանի նամակում նշվել է, որ Կուլևիի նավթային տերմինալի սեփականատերը՝ Ադրբեջանի պետական ​​SOCAR ընկերությունը, «նույնպես պարտավորվել է խստորեն պահպանել ԵՄ համապատասխան պատժամիջոցները, ներառյալ գների սահմանաչափը և ԵՄ կողմից ռուսական հում նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment