
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ահազանգ Խաղաղ Դոնից․
19-րդ շենքի 9-րդ մուտքի բնակիչները չեն կարողանում դուրս գալ իրենց տներից արդեն 2 տարի՝ անձրևից հետո այս վիճակն է։ Մինչ քաղաքային իշխանությունները խոսում են «կարգավորված քաղաքի» մասին, մարդիկ փաստացի փակված են իրենց շենքերում։ Սա է ՔՊ-ի կառավարման իրական պատկերը»:
Աղբյուրը` Սարգիս Տեր-Եսայան