Իրանը չի ձգտում հրադադարի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ. Թեհրանը մտադիր է դաս տալ ագրեսորներին։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք կտրականապես չենք ձգտում հրադադարի։ Մենք կարծում ենք, որ ագրեսորի դեմքին պետք է ապտակել, որպեսզի նա դաս քաղի և այլևս երբեք չմտածի մեր սիրելի Իրանի վրա հարձակվելու մասին», – գրել է նա X-ում։