Սենթ Լուիսում ընթացող «Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարի ընտրական եզրափակչում Լևոն Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթել է ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այս արդյունքով Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ և կմրցի Ուեսլի Սոյի հետ: Ֆեդերացիան հայտնում է, որ եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի մարտի 10-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:
Արոնյանը 2025 թվականին վաստակած մրցանակային ֆոնդով աշխարհում զբաղեցրել էր երրորդ տեղը։ Միջազգային խոշոր շախմատային մրցաշարերի եկամուտների տարեկան հաշվարկի համաձայն՝ նա վաստակել էր ավելի քան 750 000 դոլար։
