
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել վստահված գույքը հափշտակելուն դրդելու հատկանիշներով, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ դատախազությունից։
Նաեւ տեղեկացրել են, որ փախանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
«Արմենպրես»-ի տեղեկություններով, ըստ մեղադրանքի՝ Ալեքսանդր Սարգսյանը, օգտագործելով իր ազդեցությունը, 2001-2018 թվականներին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն։
Մասնավորապես, իր մոտ որպես թիկնապահ ու վարորդ աշխատող անձանց գրանցել է տվել որպես Ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք զինծառայության չեն ներկայացել, սակայն նրանց անունով գումարներ են դուրս գրվել։