Չէ՞ր կարելի գոնե այս հարցում Իլհամից առաջ ընկնել



Իլհամը կրկին ապացուցել է, որ դիվանագիտությունից բավական լավ է գլուխ հանում. իրանցի ժողովրդի ընթացիկ կարիքները հոգալու նպատակով Իրան է ուղարկել հումանիտար օգնություն:

Ադրբեջանը փաստացի կանգնած է Իրանի հետ պատերազմի եզրին. եկել է պարտքերը վճարելու ժամանակը,և հայտնի չէ,թե կոնկրետ որ րոպեին կտրվի համապատասխան հրահանգը:

Այստեղ, սակայն, չափազանց ուշագրավ է Իլհաի դիվանագիտական ճկությունը. նա իր երկրի հայրենասերն է ու հասկանում է, թե որքան կարևոր է Իրանի հետ հարաբեություններ պահպանելը նույնիսկ այս իրավիճակում: Բաքուն հմտորեն երկու լարի վրա է խաղում. Իրանը պարտվեց, ստեղծելու են մեծ Ադրբեջան, հաղթեց, կհիշվի Իրանի համար ճակատագրական այս օրերին ուղարկված հումաիտար օգնությունն ու Իլհամը հնարավորություն կունենա՝ փրկելու յուր դեմքն ու երկիրը:

Ի՞նչ է անում Նիկոլը: Նիկոլը Ֆրանսիայից սրտիկներ է ուղարկում իր ժեխին՝ դիտավորյալ կերպով աղավաղելով նույնիսկ սրտիկի նշանը: Իրականում ոչ մի սրտիկ էլ չկա նրա հայտնի ժեստում, այլ դա սեփական տերերի հետ հեռվից հեռու հարաբերվելու մի ժեստերի լեզու է, որտեղ Նիկոլի ցուցադրած նշանը բոլորովին այլ բան է նշանակում:

Չէ՞ր կարելի գոնե այս հարցում Իլհամից առաջ ընկնել, թե՞ Էրդողանը թույլ չի տվել: Չէ՞ր կարելի մի թույլ բերան Խամենեիին շնորհավորելուն զուգահեռ հումանիտար օգնություն ուղարկել, ուղարկել ավելի շուտ, քան դա արեց Իրանի թշնամի Ադրբեջանը:

Ադրբեջանն արեց, քանի որ լավ թե վատ, շատ թե քիչ սուվերենություն ունեցող երկիր է: Նիկոլին նույնիսկ չեն թողնում իր ուզածով հագնվի, թողնելու էին՝ հումանիտար բեռ ուղարկի՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment