ՆԱՏՕ-ն ամրապնդում է Թուրքիայի հարավային թևը՝ տեղակայելով Patriot համակարգեր

ՆԱՏՕ-ն ամրապնդում է Թուրքիայի հարավային թևը՝ տեղակայելով Patriot համակարգեր

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մալաթիա նահանգում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին։

Հաաղորդագրության մեջ ասվում է, որ տարածաշրջանի հրթիռային պաշտպանության ամրապնդումը դաշինքի կոլեկտիվ անվտանգության համակարգի նախատեսված ընդլայնման մաս է կազմում։

Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ Անկարան սերտ համակարգում է ՆԱՏՕ-ի և հիմնական դաշնակիցների հետ։

Տեղակայման հիմնական նպատակը ներկայիս սպառնալիքների մոնիթորինգն ու տարածաշրջանում կայունության պահպանումն է՝ լարվածության աճի պայմաններում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment