Եթե տարածաշրջանում հակամարտությունը շարունակվի, Իրանի զինված ուժերը մտադիր են իրենց հարձակումներում օգտագործել միայն մեկ տոննայից մեծ մարտագլխիկներով հրթիռներ։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին։
«Այսուհետ Իրանը չի արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկով որևէ հրթիռ», – հայտարարել է Մուսավին։
ԻՀՊԿ գեներալը բացատրել է, որ նման հրթիռներն ունեն ավելի մեծ հեռահարություն և ոչնչացման շատ ավելի լայն տարածք: